Միջոցառումների Արխիվ

Քննարկումների Կանոններ

Խոսենք ապագայից․ Ալեքսանդր Իսկանդարյան

Արխիվ
Հունվարի 14-ին, Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Ինչպես միշտ, մենք կբարձրացնենք և կքննարկենք Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագայի պատկերին վերաբերող հարցեր: Շարքը վարում է հայ և բրիտանացի հայտնի լրագրող և գրող Մարկ Գրիգորյանը, ով երկար տարիներ աշխատել է Լոնդոնում BBC-ի համար: 

Խոսենք ապագայից․ Նուբար Աֆեյան

Արխիվ
Հունվարի 8-ին, Երեւանի ժամանակով 19: 00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ճամփաբաժանին» հայեցակարգի համահեղինակ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Armenia 2020-2041 հիմնադրամի, UWC Դիլիջան միջազգային դպրոցի և  FAST հիմնադրամի կառավարման խորհուրդների անդամ դոկտոր Նուբար Աֆեյանի հետ: Ինչպես միշտ, մենք կբարձրացնենք և կքննարկենք Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագայի պատկերին վերաբերող հարցեր: Շարքը վարում է հայ և բրիտանացի հայտնի լրագրող և գրող Մարկ Գրիգորյանը, ով երկար տարիներ աշխատել է Լոնդոնում BBC-ի համար:

Խոսենք ապագայից․ Գեորգի Դերլուգյանին

Արխիվ
Դեկտեմբերի 23-ին, Երեւանի ժամանակով 19: 00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց Աբու Դաբիյում Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանի հետ: Ինչպես միշտ, մենք կբարձրացնենք և կքննարկենք Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագայի պատկերին վերաբերող հարցեր: Շարքը վարում է հայ և բրիտանացի հայտնի լրագրող և գրող Մարկ Գրիգորյանը, ով երկար տարիներ աշխատել է Լոնդոնում BBC- ի համար: 

Տրավմա. ինչպես հաղթահարել այն

Արխիվ
Դեկտեմբերի 18-ին` Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) կանցկացվի «Տրավմա. ինչպես հաղթահարել այն» թեմայով առցանց քննարկում։ Aurora Dialogues առցանց քննարկմանը անդրադարձ կլինի տրավմա հասկացության ու թե ինչպես է այն ազդում մարդկանց, ընտանիքների ու համայնքների վրա: Քննարկման ընթացքում բանախոսները կուսումնասիրեն, թե ինչ անել, երբ գործ ունես տրավմայի ախտանշանների հետ, ու թե որոնք են բուժման տարբերակները:

Խոսենք ապագայից․ Լորենս Բրոերս

Արխիվ
Դեկտեմբերի 16-ին` Երեւանի ժամանակով 19:00-ին (GMT+4), տեղի կունենա Հայաստանի և հայերի ապագային նվիրված  «Խոսենք ապագայից» հատուկ շարքի առաջին հարցազրույցը: Ամեն շաբաթ մենք կբարձրացնենք և կքննարկենք Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագայի պատկերին վերաբերող հարցեր:

Խոսենք ապագայից

Արխիվ
Futures Studio-ն ոլորտի առաջատար փորձագետների հետ մեկնարկում է հարցազրույցների շարք՝ նվիրված Հայաստանի և հայ ժողովրդի ապագային: Ամեն շաբաթ մենք բարձրաձայնելու և քննարկելու ենք հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի, Արցախի և համայն հայության ապագայի տեսլականին:      

ԽՈՍՈՒՄ Է ԱՐՑԱԽԸ։ Պայքարի արժանի ճակատամարտեր․ դիվանագիտություն և միջազգային իրավունք

Արխիվ
Նոյեմբերի 19-ին տեղի կունենա քննարկում միջազգային փաստաբան, Paris Pantheon Assas համալսարանի միջազգային իրավունքի դոցենտ հետազոտող, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (International Federation for Human Rights/FIDH) նախկին քարտուղար Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանի հետ։

Արձագանքելով փոփոխություններին․ նոր հորիզոններ կրթության ոլորտում

Արխիվ
Նոյեմբերի 3-ին` Երևանի ժամանակով 17:00-ին (GMT+4) կանցկացվի «Արձագանքելով փոփոխություններին․ Նոր հորիզոններ կրթության ոլորտում» թեմայով առցանց քննարկում։ Միջոցառումը կսկսվի «Երիտասարդական Ավրորայի» եզրափակիչ դուրս եկած նախագծերի ներկայացմամբ․ UWC դպրոցների եւ քոլեջների երեք թիմեր կներկայացնեն իրենց նախագծերը, որոնցով առաջարկում են մարդասիրական խնդիրների հաղթահարում իրենց համայնքներում։

ԽՈՍՈՒՄ Է ԱՐՑԱԽԸ. որտե՞ղ, ո՞վ եւ ինչո՞ւ:

Արխիվ
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի և COVID համաճարակի ֆոնին հին պատերազմը նոր թափով բռնկվեց քաղաքակրթությունների ծայրամասում: Ի՞նչն է առաջացրել այս հրդեհը, ո՞րն է դրա վտանգը: Ի՞նչն է պակասում, որպեսզի մենք լուրջ խոսենք Արցախի և գլոբալ աշխարհում տեղական շատ այլ հակամարտությունների մասին: Ինչո՞ւ պետք է այս խնդիրը մտահոգի ամբողջ աշխարհին: Հոկտեմբերի 22-ին, Երեւանի ժամանակով 19: 00-ին (GMT + 4) միացեք մեզ` լսելու Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանին: Պրոֆեսոր Դերլուգյանի հետ միասին մենք կփորձենք հասկանալ այս խնդիրները:

ԽՈՍՈՒՄ Է ԱՐՑԱԽԸ

Արխիվ
Մենք անհանգստությամբ և հույսով ենք հետևում Արցախում տեղի ունեցող զարգացումներին և բացառիկ հնարավորություն ունենք ստանալու ամենավերջին տեղեկատվությունը պատերազմի մասին` հանրապետության ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետից, որն այժմ առաջնագծում է: