Futures Studio-ն ոչ առևտրային անկախ կազմակերպություն է, որը հետազոտություններ է իրականացնում և քննարկումներ անցկացնում: Մենք հասարակական լայն շրջանակների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցելու բաց և փակ բանավեճերի՝ նվիրված գործարարության, քաղաքականության, տնտեսության, մշակույթի, կրթության և առողջապահության ոլորտների օրակարգային հարցերին: Ողջ աշխարհում մեր ունեցած կապերի լայն շրջանակը մեզ հնարավորություն է տալիս ներգրավել ոլորտի լավագույն մասնագետներին և մեր աշխատանքի արդյունքը հասանելի դարձնել առավելագույն լայն լսարանի: Մենք հավատացած ենք, որ տարբեր ոլորտների տաղանդավոր, մտածող մարդկանց փոխգործակցությունը կհանգեցնի առաջընթացի:

Սպասվող Միջոցառումներ
Մենք հրավիրում ենք ձեզ մասնակցելու Բլեյր Շեփարդի «Տասը տարի` մինչև լիակատար մթություն. չորս հրատապ գլոբալ ճգնաժամեր և դրանց ռազմավարական լուծումները» գրքի ներկայացմանը, որը տեղի կունենա 2021 թվականի փետրվարի 5-ին:
Միացեք մեզ
Քննարկումների հարթակում անցկացվում են արդի հարցերին նվիրված բանավեճեր, որոնց տարբեր ձևաչափերով մասնակցում են բազմաթիվ ոլորտների փորձագետներ: Հիմնական թեմաներից մեկը Հայաստանի և հայկական աշխարհի ապագան է:
Վերլուծական թիմը մեր հարթակում հոդվածների տեսքով ներկայացնում է առավել հետաքրքիր և տեղեկատվական բնույթի վերլուծական նյութեր: Մեր հետազոտական հետաքրքրությունների առանցքում է Հայաստանի կայուն զարգացումը:
ԴԱՌՆԱԼ ՆՎԻՐԱՏՈւ
Ձեր ներդրումը թույլ կտա Futures Studio նախագծին կյանքի կոչել հայ ազգի զարգացման ձգտումները։ Դուք կարող եք նպաստել Futures Studio-ի աշխատանքին, որը ոչ առևտրային անկախ կազմակերպություն է՝ փոխանցում կատարելով Հայաստանում գտնվող հիմնադրամի բանկային հաշվին, որը ստեղծվել է Քննարկումների հարթակին և մեր Հետազոտություններին աջակցելու համար:
