Մեր Մասին

Առաքելություն և նպատակներ

Futures Studio-ն ոչ առևտրային անկախ կազմակերպություն է, որը հետազոտություններ է իրականացնում (վերլուծական բաժին) և քննարկումներ անցկացնում (քննարկումների հարթակ): Մենք հասարակական լայն շրջանակների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցելու բաց և փակ բանավեճերի՝ նվիրված գործարարության, քաղաքականության, տնտեսության, մշակույթի, կրթության և առողջապահության ոլորտների օրակարգային հարցերին: Ողջ աշխարհում մեր ունեցած կապերի լայն շրջանակը մեզ հնարավորություն է տալիս ներգրավել ոլորտի լավագույն մասնագետներին և մեր աշխատանքի արդյունքը հասանելի դարձնել առավելագույն լայն լսարանի: Մենք հավատացած ենք, որ տարբեր ոլորտների տաղանդավոր, մտածող մարդկանց փոխգործակցությունը կհանգեցնի առաջընթացի:

Քննարկումների հարթակում անցկացվում են արդի հարցերին նվիրված բանավեճեր, որոնց տարբեր ձևաչափերով մասնակցում են բազմաթիվ ոլորտների փորձագետներ: Հիմնական թեմաներից մեկը Հայաստանի և հայկական աշխարհի ապագան է:

Վերլուծական բաժնի թիմը մեր հարթակում հոդվածների տեսքով ներկայացնում է առավել հետաքրքիր և տեղեկատվական բնույթի վերլուծական նյութեր: Մեր հետազոտական հետաքրքրությունների առանցքում է Հայաստանի կայուն զարգացումը: Մեր վերլուծությունները մարտահրավեր նետող են, բայց մեր քննադատություններում մենք զերծ ենք ապակառուցողականությունից և սոցիալական տարանջատումներից:

Ինչին ենք մենք հավատում՝

  • Մենք հավատում ենք հավասար հնարավորություններին՝ հավասար արդյունքների փոխարեն:
  • Մենք վստահ ենք, որ միայն այն հասարակությունները կարող են իրապես բարգավաճել և հաջողություն արձանագրել, որտեղ անհատները հնարավորություն ունեն իրացնելու իրենց ողջ ներուժը: Մեր աշխատանքն ուղղված է հենց այդպիսի հասարակությունների ձևավորմանը:
  • Մենք կենսական կարևորություն ենք տալիս մտքի և խոսքի ազատությանը՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա:
  • Մենք վստահ ենք, որ ակտիվ զանգվածային լրատվության միջոցներն ու ուսյալ քաղաքացիական հասարակությունը հրաշալի միջավայր են ապահովում բովանդակային հանրային քննարկումների համար: Այս բոլոր երեք բաղադրիչներն էլ բարգավաճող հասարակության անբաժանելի մասերն են:

Մենք վստահ ենք, որ ձեռներեցությունը, որի հիմքում կառավարման բարձր չափանիշներն են, նույնպես բարգավաճող հասարակության կարևորագույն մասն է: