Վերլուծություն

FS Analytics-ի հիմնական նպատակը` օբյեկտիվ վերլուծության հիման վրա առավել հետաքրքիր և ընթեռնելի զեկույցների տրամադրումն է: Մենք ընտրում ենք համապատասխան թեմաներ, որոնք հետաքրքիր են լայն լսարանի համար, և համատեղելով հուսալի աղբյուրներից ստացված տվյալները՝ ստանում ենք ամենահետաքրքիր և հեշտ ընթերցվող զեկույցները:

Զեկույցներ

Ահասարսուռ պատերազմը

Futures Studio-ի հեղինակներ
Արցախում (հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ) ընթացող պատերազմը միջազգային երկու հայեցակետ ունի՝ աշխարհաքաղաքական և իրավական: Այս երկու հայեցակետն էլ շատ կարևոր են: Եվ սխալ է հակամարտության իրավական կողմն անտեսելը: Միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախում պատերազմը մեկ անգամ ևս ընդգծում է երկու մրցակցող սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման իրավունքի և պետությունների տարածքային ամբողջականության միջև հակադրությունը:

Հայաստանի ռազմավարությունը

Futures Studio-ի հեղինակներ
Վերջին չորս օրերի ընթացքում Հայաստանը լայնածավալ պատերազմի մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ռուսաստանը որդեգրել է չեզոք դիրքորոշում: Հարևան Վրաստանն էլ տարաբնույթ լոգիստիկ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար: Չնայած բոլոր դժվարություններին, հայերը շարունակում են գոյապայքար մղել և մինչ այս պահը հաղթում են պարտադրված պատերազմում:

Սոցիալական առաջընթացի ցուցիչ

Futures Studio-ի հեղինակներ
Շատերը պնդում են, որ տնտեսական այնպիսի ցուցանիշները, ինչպիսին են ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) կամ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, չեն արտահայտում հասարակությունների բարեկեցության իրական պատկերը: «Սոցիալական առաջընթացի հրամայական» (The Social Progress Imperative) շահույթ չհետապնդող ընկերությունը մշակել է սոցիալական բարեկեցության նոր՝ Սոցիալական առաջընթացի ցուցիչ (Social Progress Index), որը հասանելի է https://www.socialprogress.org կայքում: Այս համակողմանի ցուցիչն ընդգրկում է սոցիալական առաջընթացի տարբեր կողմերը (օրինակ, թե ինչպիսին են ազատ և ներառական հասարակությունները, որքանով են դրանցում պաշտպանվում անհատների և փոքրամասնությունների իրավունքները, ինչպիսի հնարավորություններ են ստեղծվում, բնապահպանության որակը, առողջապահությունը և այլն):

Արհեստական բանականություն

Futures Studio-ի հեղինակներ
Արհեստական բանականության (կամ պարզապես ԱԲ) ամենամեծ պոտենցիալ օգուտը կարող է լինել առողջապահության ոլորտում, հատկապես՝ զարգացող երկրներում: Ինչու՞, որովհետեւ առողջապահությունն այն սակավաթիվ ոլորտներից է, որտեղ ԱԲ-ն կարող է կտրուկ կրճատել (քան ավելացնել) ծախսերը, ապահովել «երջանիկ արտադրողականության» բարձրացում (եթե չգիտեք, թե ինչ է երջանիկ արտադրողականությունը, կարդացեք մեր՝ «Ի՞նչն է ստեղծում հարստություն» զեկույցը) եւ սրընթաց բարելավել առողջապահական ծառայությունների ընդհանուր որակը: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում այն, թե ինչու ենք համոզված, որ ԱԲ-ի ամենամեծ պոտենցիալ օգուտն առողջապահության ոլորտում է:

ԿՅԱՆՔԸ COVID-ԻՑ ՀԵՏՈ

Futures Studio-ի հեղինակներ
Առաջին. ճգնաժամերը բացահայտում են ոչ կոմպետենտությունը Ճգնաժամերը թեեւ ստեղծում են հնարավորություններ, դրանք նաեւ բացահայտում են ոչ կոմպետենտությունը: Ճգնաժամերը մշտապես պահանջում են ավելի արագ արձագանք: Սակայն, որքան մեծ է արագությունը, այնքան ավելի մեծ է կոմպետենտ լինելու անհրաժեշտությունը: Մեծ արագությունների եւ ոչ կոմպետենտության համադրությունն աղետալի հետեւանքների է հանգեցնում կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ լինի դա առողջապահություն, ֆինանսներ, կառավարում, թե ռազմական գործ:

Ի՞ՆՉՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՍ ԱՌԱՋԻՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ

Futures Studio-ի հեղինակներ
Մինչ այժմ մենք իմացել ենք, որ գոյություն ունի հարստության ստեղծման միայն երկու եղանակ, որոնք չեն ենթադրում որեւէ մեկի ռեսուրսների կլանում. դրանք են՝ արտադրողականությունն ու առեւտուրը: Առաջին մասում մենք քննարկեցինք արտադրողականությունը: Երկրորդ բաժնում կքննարկենք միջազգային առեւտուրը:

Ի՞նչն է ստեղծում հարստություն. մաս առաջին

Հարստության ստեղծումը ու դրա վերաբաշխումն, անկասկած, մինչև օրս տնտեսագիտության, ֆինանսների և բազմաթիվ այլ ոլորտների կարևորագույն հարցերից են: Հարստության ստեղծումը բարդ երևույթ է, բայց մենք կփորձենք այն ներկայացնել պարզ տերմինաբանությամբ՝ չշեղվելով էությունից: Այս զեկույցն ընթերցողի համար ավելի պարզ ու հեշտ ընթեռնելի դարձնելու համար մենք որոշել ենք այն բաժանել երկու մասի:

Տնտեսապես արդյունավետ մենիշխանություններ

Futures Studio-ի հեղինակներ
Վերջին մի քանի ամիսներին մենք ականատես եղանք բազմաթիվ քննարկումների այն մասին, թե ինչպես են կառավարությունները պայքարում նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ: Շատերը պնդում են, որ այնպիսի երկրները, ինչպիսին Չինաստանն է, կարողանում են ավելի մեծ հաջողությամբ պայքարել համավարակի դեմ, քանի որ ունեն վարչահրամայական համակարգեր, որոնք ճգնաժամերի ժամանակ ավելի արդյունավետ են: