UWC Դիլիջանի վիրտուալ բաց դռների օրեր։ Ծանոթացեք մեր շրջանավարտների հետ

  • Քննարկման օր և ժամ

    Մայիս 20
    20:00 AMT
    12:00 NYT
    9:00 LAT

Այս անգամ չենք կարողանա քեզ շրջայցի տանել մեր գեղատեսիլ դիլիջանյան կամպուսում: Փոխարենը կազմակերպել ենք հետաքրքիր առցանց ծրագիր, որի ընթացքում կծանոթանաս աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող մեր ուսուցիչների, ուսանողների և շրջանավարտների հետ: Օգտագործիր այս հնարավորությունը, ուղղիր հարցերդ և իմացիր ավելին 80 երկրից եկած ուսանողների դպրոցական կյանքի մասին:

Ծանոթացեք մեր շրջանավարտների հետ:

Լեզուն՝ անգլերեն

Վրացերեն լեզվով վիրտուալ բաց դռներին մասնակցելու համար գրանցվեք այստեղ, այն տեղի կունենա մայիսի 20-ին, ժամը՝ 12:00-ին:

Ի՞նչն է, որ առանձնահատուկ է դարձնում UWC Դիլիջանում ապրած ժամանակը և ձեռք բերած փորձը: Ի՞նչ հմտություններ են ձեռք բերում մեր ուսանողները հետագա կյանքի համար: Ուղղիր հարցերդ մեր շրջանավարտներին:

  • Ծանոթություն տնօրենի հետ
  • Դասավանդումը և ուսումնառությունը UWC Դիլիջանում. դասարանում և դասարանից դուրս
  • Հանրակացարանային կյանքը UWC Դիլիջանում՝ հիշողություններ
  • UWC Դիլիջանի ազդեցությունը
  • Հարց ու պատասխան

Մասնակցությունն անվճար է: Կարող ես միանալ Zoom-ի հղումով (գրանցվիր ստորև) կամ դիտել ուղիղ հեռարձակումը Ֆեյսբուքում: