ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնություն: Խորհենք միասին

  • Քննարկման օր և ժամ

    2021 թ. հունիսի 13-ին՝ 
    Երևանի ժամանակով 19:00 (GMT+4)
    Մոսկվայի ժամանակով 18:00 (GMT+3)
    Լոնդոնի ժամանակով 16:00 (BST)
    Մոնրեալի ժամանակով 11:00 (ET)

Բանախոսներ

  • Դավիթ Թավադյան

    ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ շարժման համանախաձեռնող, Futures Studio-ի հիմնադիր գործընկեր

Միացեք «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության մասին առցանց քննարկմանը, հունիսի 13-ին, Մոնրեալի ժամանակով ժամը 11:00-ին։ Հանդիպման բանախոս՝ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող, Futures Studio-ի հիմնադիր գործընկեր Դավիթ Թավադյան։ Մենք հավաքականորեն կքննարկենք և գաղափարներ կփոխանակենք Հայաստանի ապագայի տեսլականի ձևավորման, Հայաստանի երաշխավորված ինքնիշխանության անհրաժեշտության և Արցախի առջև ծառացած շարունակական պայքարի մասին: Այդ բոլոր խնդիրներն անմիջականորեն առնչվում են վերջերս մեկնարկած «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնությանը և դրա 15 նպատակներին: 

Քննարկման լեզու՝ անգլերեն: 

Քննարկման օրն ու ժամը՝ 2021 թ. հունիսի 13-ին՝ Երևանի ժամանակով 19:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով 16:00 (BST), Մոնրեալի ժամանակով 11:00 (ET):  

Մասնակցությունը անվճար է: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ քննարկմանը կկարողանան մասնակցել միայն գրանցված մասնակիցները:  

Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futurearmenian.com էլ. հասցեով: