ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնություն: Խորհենք միասին

  • Քննարկման օր և ժամ

    2021 թ. հունիսի 18-ին՝
    Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4)
    Մոսկվայի ժամանակով 18:00-ին (GMT+3)
    Լոնդոնի ժամանակով 16:00-ին (BST)
    Նյու Յորքի ժամանակով 11:00-ին (EDT)

Բանախոսներ

  • Արթուր Ալավերդյան

    «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր

  • Հասմիկ Բարսեղյան

    շրջակա միջավայրի կառավարման և վերականգնվող էներգիայի մասնագետ, Հայաստանի էներգետիկայի ապագա առաջնորդներ ծրագրի համահիմնադիր

  • Հայկ Օհանյան

    էներգետիկայի տեխնիկական և տնտեսական խորհրդատու, նավթի և գազի գործառնական արդյունավետության փորձագետ, Հայաստանի էներգետիկայի ապագա առաջնորդներ ծրագրի համահիմնադիր

Հունիսի 18-ին` ժամը 19:00-ին (GMT + 4), կկայանա հանդիպում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» արժման համանախաձեռնող Արթուր Ալավերդյանի և «Հայաստանի էներգետիկայի ապագա առաջնորդներ» ծրագրի համահիմնադիրներ՝ Հասմիկ Բարսեղյանի և Հայկ Օհանյանի հետ։

Քննարկման ընթացքում բանախոսները կներկայացնեն «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը և ՀԷԽ «Հայաստանի էներգետիկայի ապագա առաջնորդներ» ծրագիրը, ինչպես նաև կքննարկեն Հայաստանում էներգետիկ ոլորտի արդի խնդիրները:

Քննարկման լեզուն՝ հայերեն՝ անգլերենի և ռուսերենի համաժամանակյա թարգմանությամբ Zoom-ի հղումով:

Քննարկման օր ու ժամ՝ 2021 թ. հունիսի 18-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), Մոսկվայի ժամանակով 18:00-ին (GMT+3), Լոնդոնի ժամանակով 16:00-ին (BST), Նյու Յորքի ժամանակով 11:00-ին (EDT):

Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով կամ Ֆեյսբուքի Futures Studio էջի օգնությամբ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:

Խնդրում ենք Ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futurearmenian.com էլ. հասցեին: