Բաց դռների օր. վիրտուալ շրջայց UWC Դիլիջանի դպրոցում

-
Քննարկման օր և ժամ
փետրվարի 17-ին, 2021թ.
Երևանի ժամանակով՝ 17:00 (GMT+4)
Մոսկվայի ժամանակով՝ 16:00 (GMT+3)
Լոնդոնի ժամանակով՝ 13:00 (GMT)
Նյու Յորքի ժամանակով՝ 8:00 (EST)
Կցանկանայի՞ք ավագ դպրոց հաճախել 80+ երկիր ներկայացնող երիտասարդների ստեղծարար և բազմազան միջավայրում` «հայկական Ալպերով» շրջապատված, 8 հեկտար տարածք զբաղեցնող կամպուսում:
UWC Դիլիջանը UWC շարժման շարունակությունն է Ասիայի և Եվրոպայի սահմանագծին՝ կովկասյան տարածաշրջանում: Դիլիջանի ազգային պարկում տեղակայված կամպուսը նախատեսված է փորձի վրա հիմնված ուսումնառության, համայնքային ծառայության և բացօթյա ակտիվության համար, ինչը անհրաժեշտ է ուսանողների բազմակողմանի զարգացման համար: Այս տարի, նույնիսկ համավարակի պայմաններում դպրոցին հաջողվել է համալրել կամպուսը: Դպրոցը ունի 225 ուսանող, դասերը առկա են, կազմակերպվում են բազմազան արտադասարանական ակտիվություններ մի միջավայրում, որտեղ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լիովին կառավարվում է:
Ուղիղ հեռարձակվող շրջայցի ընթացքում UWC Դիլիջանի ուսանողները ցույց կտան մեր ընդարձակ կամպուսը ակադեմիական մասնաշենքից մինչև հանրակացարաններ ու կկիսվեն աշխարհի տարբեր ծայրերից եկած դասընկերների հետ նույն հարկի տակ ապրելու և սովորելու փորձով:
Քննարկման լեզուն. անգլերեն:
Քննարկման օրն ու ժամը. փետրվարի 17-ին, 2021թ. Երևանի ժամանակով՝ 17:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 16:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 13:00 (GMT), Նյու Յորքի ժամանակով՝ 8:00 (EST):
Մասնակցությունն անվճար է:
Կարող եք միանալ վիրտուալ բաց դռներին Zoom-ի հղումով կամ դիտել Ֆեյսբուքի ուղիղ եթերում: