Ռուբեն Վարդանյանի, Արթուր Ալավերդյանի և Դավիթ Թավադյանի հետ հանդիպումը Noôdome փորձարարական տիրույթում

  • Քննարկման օր և ժամ

    2021 թ. հունիսի 11-ին

Հունիսի 11-ին Մոսկվայի Noôdome փորձարարական տիրույթում տեղի ունեցավ «ԱՊԱԳԱ ՀԱՅԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնության շուրջ քննարկում «ԱՊԱԳԱ ՀԱՅԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնողներ Ռուբեն Վարդանյանի, Արթուր Ալավերդյանի և Դավիթ Թավադյանի հետ ։

Հանդիպմանը ներկա էին շուրջ 100 մասնակիցներ, երիտասարդներ և ներկայացուցիչներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից։

Հանդիպման ընթացքում համանախաձեռնողները ներկայացրեցին նախաձեռնության 15 հիմնական նպատակները՝ միտված Հայաստանի և հայ ազգի կայուն զարգացմանը, ինչպես նաև պատասխանեցին մասնակիցների հարցերին։

Մասնավորապես՝ նրանք խոսեցին Հայաստանի և հայ ազգի առջև ծառացած այսօրվա մարտահրավերների և խնդիրների մասին, նոր սոցիալական պայմանագրի, հունիսի 21-ի, մասնավոր հատվածի և Սփյուռքի միջև փոխգործակցության, ընտրությամբ հայ լինելու գաղափարի և զարգացման ընդհանուր ծրագրի մասին։