Նոր դասընթաց UWC Դիլիջանում. ստրկատիրության ուսումնասիրություն Ինչպես աջակցել նոր ուսումնական ծրագրին

  • Քննարկման օր և ժամ

    10 հունիսի
    19:00 Երևան
    16:00 Լոնդոն
    11:00 Նյու Յորքի
    8:00 Լոս Անջելես

Բանախոսներ

  • Լիամ Գուդեյքր

    UWC Դիլիջանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ղեկավար, փիլիսոփայության ուսուցիչ և Ստրկատիրության ուսումնասիրություն դասընթացի հեղինակ

  • Հարվի Միլլեր

    Կարիերայի և համալսարանական խորհրդատու

Չորեքշաբթի, հունիսի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին UWC Դիլիջանը հրավիրում է մասնակցել ստրկատիրության ուսումնասիրության դասընթացին նվիրված վեբինարին:

Ստրկատիրության ուսումնասիրությունը նոր բազմադիսցիպլինար դասընթաց է,   որն ուսումնասիրում է ստրկատիրությունը պատմական, փիլիսոփայական, գրական, տնտեսագիտական, արվեստի և հասարակագիտական տեսանկյուններից: Դասընթացի նպատակն է հասկանալ, թե ինչպես է ստրկատիրությունը կապված իշխանության, ռասաների, առևտրի և մշակույթի հետ, ինչպես այսօրվա աշխարհում, այնպես էլ ողջ մարդկության պատմության ընթացքում: Հաջորդ տարվանից դասընթացն առցանց տարբերակով հասանելի կլինի UWC մյուս դպրոցների ուսանողներին:

UWC Դիլիջանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ղեկավար Լիամ Գուդեյքրը, ով նաև այս դասընթացի հեղինակն է, կպատմի դասընթացի, դրա հիմքում ընկած սկզբունքների և նպատակների մասին: Լիամ Գուդեյքրը նաև կներկայացնի, թե  կամավորներն ինչպես կարող են ներգրավվել դասընթացի համար հետազոտություններ կատարելու և զարգացնելու գործում:

Վեբինարը կվարի UWC Դիլիջանի կարիերայի և համալսարանական խորհրդատու Հարվի Միլլերը

Ծրագրում

  • Ստրկատիրության ուսումնասիրությունների դասընթացի մասին
  • Ընդհանուր պատկերացում, դասերի օրինակներ
  • Ամառվա ընթացքում նախատեսվող աշխատանքների ամփոփ նկարագիրը և ինչպես կարող են օգնել կամավորները
  • Ապագա զարգացման նպատակները
  • Հարց ու պատասխան

Վեբինարի լեզուն անգլերենն է։

Մասնակցությունն անվճար է: Կարող եք միանալ առցանց վեբինարին Zoom հղումով (խնդրում ենք գրանցվել ստորև): Վեբինարը տեսագրվելու է նրանց համար, ովքեր հետաքրքրված են, բայց չեն կարող մասնակցել: