UWC Դիլիջանի վիրտուալ բաց դռների օրեր. Փորձառական ուսումնառությունը UWC Դիլիջանում

  • Քննարկման օր և ժամ

    Մայիս 27
    20:00 AMT
    12:00 NYT
    9:00 LAT

UWC Դիլիջանի դպրոցը սիրով հրավիրում է մասնակցելու վիրտուալ բաց դռների օրերին

Այս անգամ չենք կարողանա քեզ շրջայցի տանել մեր գեղատեսիլ դիլիջանյան կամպուսում: Փոխարենը կազմակերպել ենք հետաքրքիր առցանց ծրագիր, որի ընթացքում կծանոթանաս աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող մեր ուսուցիչների, ուսանողների և շրջանավարտների հետ: Օգտագործիր այս հնարավորությունը, ուղղիր հարցերդ և իմացիր ավելին 80 երկրից եկած ուսանողների դպրոցական կյանքի մասին:

Փորձառական ուսումնառությունը UWC Դիլիջանում

Լեզուն՝ անգլերեն

Հայերեն լեզվով վիրտուալ բաց դռներին մասնակցելու համար գրանցվեք այստեղ, այն տեղի կունենա մայիսի 20-ին, ժամը՝ 12:00-ին:

Մեր ուսուցիչները, ուսանողներն ու շրջանավարտները կպատմեն փորձառական՝ փորձի միջոցով ուսումնառության, արտադասարանային ծրագրի, ինչպես նաև ստեղծարարության, ակտիվության և համայնքային ծառայության նախագծերի մասին:

  • Ծանոթություն տնօրենի հետ
  • Փորձառական ուսումնառությունը և արտադասարանային կրթությունը UWC Դիլիջանում
  • Սպորտ և արշավներ. բացօթյա ակտիվությունը UWC Դիլիջանում
  • Ստեղծարարության, ակտիվության և համայնքային ծառայության բաղադրիչ. ուսանողական նախագծեր
  • Հարց ու պատասխան

Մասնակցությունն անվճար է: Կարող ես միանալ Zoom-ի հղումով (գրանցվիր ստորև) կամ դիտել ուղիղ հեռարձակումը Ֆեյսբուքում: