UWC Դիլիջանի դպրոցը սիրով հրավիրում է մասնակցելու վիրտուալ բաց դռների օրերին. UWC Դիլիջանի փորձառությունը

  • Քննարկման օր և ժամ

    13 մայիսի
    11:00 Մոսկվա
    12:00 Հայաստան
    13:00 Ղազախստան

Այս անգամ չենք կարողանա քեզ շրջայցի տանել մեր գեղատեսիլ դիլիջանյան կամպուսում: Փոխարենը կազմակերպել ենք հետաքրքիր առցանց ծրագիր, որի ընթացքում կծանոթանաս աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող մեր ուսուցիչների, ուսանողների և շրջանավարտների հետ: Օգտագործիր այս հնարավորությունը, ուղղիր հարցերդ և իմացիր ավելին 80 երկրից եկած ուսանողների դպրոցական կյանքի մասին: Առաջին երկու վիրտուալ բաց դռները տեղի կունենան մայիսի 13-ին:

UWC Դիլիջանի փորձառությունը

Լեզուն՝ ռուսերեն

Իմացիր, թե ինչպիսի յուրահատուկ փորձառություն է UWC Դիլիջանի բազմազգ դպրոցական համայնքում ապրելն ու սովորելը և ինչպես դիմել ընդունելության համար՝ անմիջապես մեր ռուսալեզու ուսուցիչներից և ուսանողներից

  • Ծանոթություն տնօրենի հետ
  • Ընդունելությունը UWC Դիլիջանում. ինչ է պետք իմանալ
  • Դասավանդումը և ուսումնառությունը UWC Դիլիջանում. ի՞նչ հատուկ մոտեցումներ են կիրառվում
  • Արտադասարանային կրթությունը և փորձի վրա հիմնված ուսումնառությունը ուսանողի տեսանկյունից
  • Հանրակացարանային կյանքը UWC Դիլիջանում
  • Հարց ու պատասխան

Տեղեկատվական գործընկերներ՝

Մասնակցությունն անվճար է: Կարող ես միանալ Zoom-ի հղումով (գրանցվիր ստորև) կամ դիտել ուղիղ հեռարձակումը Ֆեյսբուքում: