UWC Դիլիջանի դպրոցը սիրով հրավիրում է մասնակցելու վիրտուալ բաց դռների օրերին. Ինչո՞ւ սովորել UWC Դիլիջանում

  • Քննարկման օր և ժամ

    13 Մայիսի
    20:00 Հայաստան
    12:00 Նյու Յորք
    9:00 Լոս Անջելես

Այս անգամ չենք կարողանա քեզ շրջայցի տանել մեր գեղատեսիլ դիլիջանյան կամպուսում: Փոխարենը կազմակերպել ենք հետաքրքիր առցանց ծրագիր, որի ընթացքում կծանոթանաս աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող մեր ուսուցիչների, ուսանողների և շրջանավարտների հետ: Օգտագործիր այս հնարավորությունը, ուղղիր հարցերդ և իմացիր ավելին 80 երկրից եկած ուսանողների դպրոցական կյանքի մասին: Առաջին երկու վիրտուալ բաց դռները տեղի կունենան մայիսի 13-ին:

Ինչո՞ւ սովորել UWC Դիլիջանում
Լեզուն՝ անգլերեն

Իմացիր, թե ինչ յուրահատուկ դասավանդման մոտեցումներ են կիրառվում, ինչ է միջազգային բակալավրիատի ծրագիրը և ինչպիսին է հանրակացարանային կյանքը UWC Դիլիջանում՝ դպրոցի ղեկավարներից, ուսուցիչներից և ուսանողներից

  • Ծանոթություն տնօրենի և փոխտնօրենի հետ
  • Ինչո՞ւ ընտրել UWC. իմացիր, թե ինչով են յուրահատուկ UWC-ի արժեքները և մոտեցումները
  • Ինչո՞ւ միջազգային բակալավրիատ. ուսումնական ծրագիրը UWC Դիլիջանում
  • Ինչո՞ւ Հայաստան. իմացիր UWC Դիլիջանի հանրակացարանային կյանքի մասին
  • Հարց ու պատասխան

Տեղեկատվական գործընկերներ`

Մասնակցությունն անվճար է: Կարող ես միանալ Zoom-ի հղումով (գրանցվիր ստորև) կամ դիտել ուղիղ հեռարձակումը Ֆեյսբուքում: