COVID-19․ համաշխարհային համագործակցության հաջողությունն ու ուղիները
-
Քննարկման օր և ժամ
Հունիսի 24 2020
Երևանի ժամանակով՝ 16:00 (GMT+4)
Մոսկվայի ժամանակով՝ 15:00 (GMT+3)
Լոնդոնի ժամանակով` 13:00 (GMT+1)
Նյու Յորքի ժամանակով՝ 08:00 (EDT)
Տոկիոյի ժամանակով` 21:00 (GMT+9)
Բեռլինի ժամանակով՝ 14:00 (GMT+2)
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «COVID-19․ համաշխարհային համագործակցության հաջողությունն ու ուղիները» թեմայով առցանց վեբինարին, որը տեղի կունենա հունիսի 24-ին՝ ժամը 16:00-ին (GMT+4)։
COVID19 համաճարակն ընդգծել է մարդկանց խոցելիությունն ու տարբեր ազգերի միջև զգալիորեն ամուր կապը, ինչպես նաև առողջապահության և գիտության ոլորտում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը: Այս վեբինարի ընթացքում ՀՀ նախագահը և աշխարհի տարբեր անկյուններից բժշկության և կենսատեխնոլոգիայի ոլորտի փորձագետները կքննարկեն համաճարակի դեմ պայքարի ընթացքում գրանցված հաջողությունները: Բանախոսները կքննարկեն նաև տարբեր ազգերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների միջև անհրաժեշտ համագործակցության ձևաչափերը աջակցելու հատկապես այն ազգերին, որոնք հայտնվել են մարտահրավերներով լի իրավիճակում։
Քննարկման լեզուն՝ անգլերեն, համաժամանակյա հայերեն թարգմանության հնարավորությամբ:
Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայերեն համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:
Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։