Կորոնավիրուսի վտանգը փախստականների համար

  • Քննարկման օր և ժամ

    Հունիսի 19
    Երևանի ժամանակով` 19:00 (GMT+4)
    Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3)
    Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (GMT)
    Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT)

Բանախոսներ

  • Մարգարիտ Բարանկիցե

    «Խաղաղության տան» (Maison Shalom) հիմնադիր, 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

  • Միրզա Դինայի

    «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Մոդերատոր

  • Սաշա Չանոֆ

    Refuge Point կազմակերպության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն, «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհրդի անդամ

Սիրով հրավիրում ենք Ձեզ «Կորոնավիրուսի վտանգը փախստականների համար» թեմայով առցանց քննարկմանը, որը տեղի կունենա 2020 թ. հունիսի 19-ին։

Aurora Dialogues առցանց քննարկումը կանդրադառնա այն խնդրին, թե ինչպես է կորոնավիրուսի համավարակն անակնկալի բերել աշխարհը եւ լրացուցիչ խնդիրներ ստեղծել փախստականների ու այլ խոցելի համայնքների համար: Քննարկման ընթացքում «Ավրորա» մրցանակի երկու դափնեկիրները, որոնք իրենց կյանքը նվիրել են ուրիշներին փրկելու գործին եւ սեփական փորձով գիտեն՝ ինչպես գործել ճգնաժամի պահին, կխոսեն, թե ինչ հետեւանքներ այն կունենա կարիքավորների վրա:

Բանախոսներ՝

  • Մարգարիտ Բարանկիցե` «Խաղաղության տան» (Maison Shalom) հիմնադիր, 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր;
  • Միրզա Դինայի` «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր։

Մոդերատոր՝ 

  • Սաշա Չանոֆ` Refuge Point կազմակերպության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն, «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհրդի անդամ։

Քննարկման լեզուն՝ անգլերեն, համաժամանակյա հայերեն եւ ռուսերեն թարգմանության հնարավորությամբ:

Քննարկման ամսաթիվ եւ ժամ՝ հունիսի 19, Երևանի ժամանակով` 19:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (GMT), Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT):

Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայերեն կամ ռուսերեն համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:

Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը FuturesStudio@rvvzfoundation.org հասցեով։