Ռուբեն Վարդանյանը Հայաստանի և Ռուսաստանի գործարար առաջնորդ է, սոցիալական ձեռներեց և վենչուրային բարերար: Իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի և իր օտարազգի գործընկերների հետ համատեղ նա ներդրումներ է կատարում գլոբալ կրթության, Կայուն զարգացման նպատակների և մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված լայնածավալ, բազմաշերտ ծրագրերում: Ականավոր ֆինանսիստ Ռուբեն ...
Learn More
Ռուբեն Վարդանյանը Հայաստանի և Ռուսաստանի գործարար առաջնորդ է, սոցիալական ձեռներեց և վենչուրային բարերար: Իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի և իր օտարազգի գործընկերների հետ համատեղ նա ներդրումներ է կատարում գլոբալ կրթության, Կայուն զարգացման նպատակների և մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված լայնածավալ, բազմաշերտ ծրագրերում: Ականավոր ֆինանսիստ Ռուբեն Վարդանյանը ճանաչելի է թե՛ իր կոմերցիոն գործունեությամբ, թե՛ խորքային բարեգործական նախագծերով, որոնք շղթայական փոփոխություններ են խթանում և «ներառական էկոհամարակգ» ստեղծում, որը յուրաքանչյուր անհատին ինքազարգացման և ստեղծագործելու հնարավորություններ է տալիս՝ բացահայտելով նոր տաղանդներ:
Այդ ծրագրերից են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը, ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես դպրոցը (Ռուսաստան), UWC Դիլիջան միջազգային դպրոցը (Հայաստան), զբոսաշրջության և քաղաքային զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հայաստանում և Հայաստանից դուրս պատմամշակութային ժառանգության պահպանման, ժառանգորդության և ունեցվածքի կառավարման հետ կապված կոմերցիոն, հետազոտական և կրթական ծրագրերը, բարեգործության ոլորտի զարգացմանն ուղղված սոցիալ-ձեռնարկատիրական նախագծերը, բնապահպանական հարթակը և բազմաթիվ այլ նախաձեռնություններ:
1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Ռուբեն Վարդանյանը ներգրավված էր այն խմբում, որը ձեռնարկեց Ռուսաստանի և Հայաստանի ապագայի շուրջ լայն հանրային քննարկում: Պրոֆեսիոնալ կառավարիչների հետ միասին 1999 թվականին Մոսկվայում նա հիմնադրեց «Ակումբ 2015»-ը, իսկ 2002 թ. հայազգի գյուտարար, ձեռներեց և բարերար Նուբար Աֆեյանի և գործընկերներ հետ՝ «Հայաստան-2020» ծրագիրը: Ռուբեն Վարդանյանի և իր գործընկերների նախաձեռնած ընթացիկ բազմաթիվ զարգացման ծրագրերը այս երկու նախաձեռնության ուղիղ արդյունքն են:
Ռ. Վարդանյանն բազմիցս ներկայացրել է իր տեսակետները միջազգային ամենահրատապ մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վարաբերյալ, իսկ «Ճամփաբաժանին» ձեռագրում, որը համահեղինակել է Նունե Ալեքյանի հետ և Նուբար Աֆեյանի մասնակցությամբ, նա անդրադառնում է Հայաստանի և հայ ժողովրդի ապագային՝ առաջարկելով իր տեսլականը: «Ճամփաբաժանին» ձեռագրով մեկնարկեց մեկ այլ՝ «Հայաստան-2041» ծրագիրը, որի նպատակն է շարունակել երկրի և ժողովրդի ապագայի շուրջ լայն հանրային քննարկումը, որը մեկնարկել էր դեռևս 2002 թվականին՝ «Հայաստան-2020» ծրագրով: Հանրային բանավեճի նպատակն է երկարաժամկետ զարգացման ռազմավարության մշակումը՝ ընդհուպ մինչև 2041 թվականը: Այս համատեքստում հետազոտություններ և քննարկումներ անցկացնելու նպատակով Ռ. Վարդանյանն իր գործընկերների հետ հիմնեց Futures Studio-ն՝ շահույթ չհետապնող անկախ կազմակերպությունը, որն ունի վերլուծական բաժին և քննարկումներ հարթակ:
Ռուբեն Վարդանյանը իր ձեռնարկատիրական և բարեգործական գործունեության համար արժանացել է ռուսաստանյան և միջազգային բազմաթիվ մրցանակների: Դրանց թվում են կրթության ոլորտում ունեցած ներդրման համար Միջազգային բիզնես ակադեմիայի նախագահական մրցանակը և Search for Common Ground միջազգային շահույթ չհետապնդող կազմակերպության Common Ground Awards մրցանակը, որը շնորհվում է հակամարտությունների կարգավորման, բանակցությունների, համայնքային զարգացման և խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ձեռքբերումների համար:
2001 թվականին «Ֆորչըն» ամսագիրը Ռուբեն Վարդանյանին ներառել է «Նոր սերնդի 25 ծագող աստղեր», իսկ Համաշխարհային տնտեսական համաժողովը՝ «Ապագայի 100 գլոբալ առաջնորդներ» ցանկերում:
Ռուբեն Վարդանյանը պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով (Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգև), ինչպես նաև Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝ «ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և արգասաբեր հայանպաստ գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացման և առաջընթացի ապահովման գործում ցուցաբերած նվիրումի և մատուցած ծառայությունների համար»: