Ինչու աշխատել շահույթ չհետապնդող կազմակերպությունում

  • Քննարկման օր և ժամ

    Սեպտեմբերի 4-ին
    Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4)
    Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3)
    Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (GMT+1)
    Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT)

Բանախոսներ

  • Փրիսիլյա Դլամինի

    «Սուրբ խաչ» ՁԻԱՀ-ի հոսպիսի հիմնադիր

  • Սինտիա Մունգ

    Բժիշկ, «Մաե Տաո» կլինիկայի հիմնադիր

  • Ռոբերտ Վիտիլիո

    Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովի գլխավոր քարտուղար

Մոդերատոր

  • Սեմ Պոտոլիքիո

    Ջորջթաունի համալսարանի առաջնորդության պրոֆեսոր

Aurora Dialogues առցանց քննարկումը նվիրված կլինի Բարեգործության միջազգային օրվան եւ կանդրադառնա շահույթ չհետապնդող կազմակերպությունում աշխատելու առավելություններին եւ մարտահրավերներին: Քննարկումը կօգնի նաեւ երիտասարդներին ավելի լավ պատկերացում կազմելու ապագայում կարիերայի ընտրության հարցում, հատկապես՝ թե ինչպես ծառայել ավելի մեծ նպատակների եւ շոշափելի փոփոխություն բերել  ուրիշների կյանքում, նպաստել անձնական եւ մասնագիտական զարգացմանը:

Քննարկման լեզուն՝ անգլերեն, համաժամանակյա հայերեն թարգմանության հնարավորությամբ:

Քննարկման օր եւ ժամ՝ սեպտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (GMT+1), Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT):

Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:

Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։