Վիզուալ արվեստների ցուցահանդես UWC Դիլիջանում

  • Քննարկման օր և ժամ

    մարտի 28, 2021թ.
    Երևանի ժամանակով՝ 17:00
    Մոսկվայի ժամանակով՝ 16:00
    Լոնդոնի ժամանակով՝ 14:00
    Նյու Յորքի ժամանակով՝ 9:00

UWC Դիլիջանի քոլեջը սիրով հրավիրում է միանալ «Ֆաուհաուս. hետահայաց» խորագրով վիզուալ արվեստների ցուցահանդեսի առցանց բացմանը: Ցուցահանդեսին մասնակցում է 27 արվեստագետ աշխարհի տարբեր երկրներից (Հայաստան, Սիրիա/Թուրքիա, Էստոնիա, Միացյալ Թագավորություն, Վիետնամ, Իտալիա, Ռուսաստան, Բրազիլիա, Չինաստան, Նեպալ, Արգենտինա, Պերու, Կոլումբիա, Նորվեգիա, Վրաստան, Մեքսիկա, Ուկրաինա): Ցուցահանդեսի բացումը կհեռարձակվի ուղիղ եթերով մարտի 28-ին, Երևանի ժամանակով 17:00-ին:

Կորոնավիրուսի համաճարակը և արցախյան պատերազմը խորապես ազդել են UWC Դիլիջանի դպրոցական համայնքի վրա՝ ստիպելով շատ իրողությունների նայել այլ տեսանկյունից, առաջադրելով սուր հարցեր  կյանքի իմաստի, հասարակության, բնության, մշակութային ժառանգության և արվեստի վերաբերյալ: Ցուցադրվող աշխատանքներն ըստ էության այս հարցերի պատասխանները փնտրելու փորձ են: Ցուցահանդեսն ստիպում է հանդիսատեսին մտորել այս կարևոր հարցերի շուրջ:

Գործերի հեղինակներն իրենց առջև բարդ խնդիր էին դրել ֆովիստներից (20-րդ դարասկզբի մոդեռնիստական արվեստի ուղղություն) ոգեշնչված վառ և վայրի անհատականությունը համադրել Բաուհաուսի (գերմանական արվեստի ազդեցիկ դպրոց) տեխնիկայի և վարպետության խիստ կանոններիի հետ: Արդյունքը այս հավաքածուի գործերն են:

Լեզուն անգլերենն է:

Քննարկման օրն ու ժամը. մարտի 28, 2021թ., Երևանի ժամանակով՝ 17:00, Մոսկվայի ժամանակով՝ 16:00, Լոնդոնի ժամանակով՝ 14:00, Նյու Յորքի ժամանակով՝ 9:00:

Մասնակցությունն անվճար է: Կարող եք միանալ Zoom-ի հղումով կամ դիտել Ֆեյսբուքի ուղիղ եթերում: