UWC Դիլիջանի վիրտուալ բաց դռների օրեր։ Ծանոթացեք մեր շրջանավարտների հետ
-
Քննարկման օր և ժամ
Մայիս 20
20:00 AMT
12:00 NYT
9:00 LAT
Այս անգամ չենք կարողանա քեզ շրջայցի տանել մեր գեղատեսիլ դիլիջանյան կամպուսում: Փոխարենը կազմակերպել ենք հետաքրքիր առցանց ծրագիր, որի ընթացքում կծանոթանաս աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող մեր ուսուցիչների, ուսանողների և շրջանավարտների հետ: Օգտագործիր այս հնարավորությունը, ուղղիր հարցերդ և իմացիր ավելին 80 երկրից եկած ուսանողների դպրոցական կյանքի մասին:
Ծանոթացեք մեր շրջանավարտների հետ:
Լեզուն՝ անգլերեն
Վրացերեն լեզվով վիրտուալ բաց դռներին մասնակցելու համար գրանցվեք այստեղ, այն տեղի կունենա մայիսի 20-ին, ժամը՝ 12:00-ին:
Ի՞նչն է, որ առանձնահատուկ է դարձնում UWC Դիլիջանում ապրած ժամանակը և ձեռք բերած փորձը: Ի՞նչ հմտություններ են ձեռք բերում մեր ուսանողները հետագա կյանքի համար: Ուղղիր հարցերդ մեր շրջանավարտներին:
- Ծանոթություն տնօրենի հետ
- Դասավանդումը և ուսումնառությունը UWC Դիլիջանում. դասարանում և դասարանից դուրս
- Հանրակացարանային կյանքը UWC Դիլիջանում՝ հիշողություններ
- UWC Դիլիջանի ազդեցությունը
- Հարց ու պատասխան
Մասնակցությունն անվճար է: Կարող ես միանալ Zoom-ի հղումով (գրանցվիր ստորև) կամ դիտել ուղիղ հեռարձակումը Ֆեյսբուքում: