Տրավմա. ինչպես հաղթահարել այն
-
Քննարկման օր և ժամ
2020 թ. դեկտեմբերի 18-ին
Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4)
Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3)
Լոնդոնի ժամանակով՝ 15:00 (GMT)
Նյու Յորքի ժամանակով՝ 10:00 (EST)
Դեկտեմբերի 18-ին` Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) կանցկացվի «Տրավմա. ինչպես հաղթահարել այն» թեմայով առցանց քննարկում։ Aurora Dialogues առցանց քննարկմանը անդրադարձ կլինի տրավմա հասկացության ու թե ինչպես է այն ազդում մարդկանց, ընտանիքների ու համայնքների վրա: Քննարկման ընթացքում բանախոսները կուսումնասիրեն, թե ինչ անել, երբ գործ ունես տրավմայի ախտանշանների հետ, ու թե որոնք են բուժման տարբերակները:
Քննարկման լեզուն. ռուսերեն՝ հայերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Քննարկման օրն ու ժամը. 2020 թ. դեկտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 15:00 (GMT), Նյու Յորքի ժամանակով՝ 10:00 (EST):
Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով կամ Ֆեյսբուքի Futures-Studio էջի օգնությամբ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:
Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։