ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնություն: Խորհենք միասին

  • Քննարկման օր և ժամ

    2021 թ. հուլիսի 4-ին՝
    Երևանի ժամանակով 18:00-ին (GMT+4)
    Մոսկվայի ժամանակով 17:00-ին (GMT+3)
    Լոնդոնի ժամանակով 15:00-ին (BST)
    Նյու Յորքի ժամանակով 10:00-ին (EDT)

Բանախոսներ

  • Թալար Կազանչյան

    «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համանախաձեռնող

  • Ռաֆայել Տեր-Հակոբյան

    Ֆրանսիայում Արցախի աջակցության ասոցիացիայի նախագահ, ՀԲԸՄ Փարիզի նախկին տնօրեն

Մոդերատոր

  • Սոնա Ծատուրյան

    Ավստրիահայ ֆորումի համահիմնադիր և խորհրդի անդամ

Հուլիսի 4-ին` ժամը 18:00-ին (GMT+4), կկայանա հանդիպում Ֆրանսիայում Արցախի աջակցության ասոցիացիայի նախագահ, ՀԲԸՄ Փարիզի նախկին տնօրեն Ռաֆայել Տեր-Հակոբյանի և «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համանախաձեռնող Թալար Կազանչյանի հետ։ Մասնակիցները կքննարկեն Հայաստանի և Սփյուռքի միջև արդյունավետ համագործակցության հնարավորությունները։

Քննարկումը կվարի Ավստրիահայ ֆորումի համահիմնադիր և խորհրդի անդամ Սոնա Ծատուրյանը:

Քննարկման լեզուն՝ անգլերեն:

Քննարկման օրն ու ժամը՝ 2021 թ. հուլիսի 4-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին (GMT+4), Մոսկվայի ժամանակով 17:00-ին (GMT+3), Լոնդոնի ժամանակով 15:00-ին (BST), Նյու Յորքի ժամանակով 10:00-ին (EDT):

Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով կամ Ֆեյսբուքի Futures Studio էջի օգնությամբ։

Խնդրում ենք Ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futurearmenian.com էլ. հասցեին: