Խոսենք ապագայից․ Նուբար Աֆեյան

  • Քննարկման օր և ժամ

    2021 թ. Հունվարի 8-ին
    Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4)
    Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3)
    Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (GMT+1)
    Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT)

Բանախոսներ

  • դոկտոր Նուբար Աֆեյանի

    «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ճամփաբաժանին» հայեցակարգի համահեղինակ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Armenia 2020-2041 հիմնադրամի, UWC Դիլիջան միջազգային դպրոցի և  FAST հիմնադրամի կառավարման խորհուրդների անդամ 

Մոդերատոր

  • Մարկ Գրիգորյան

    լրագրող և գրող

Հունվարի 8-ինԵրեւանի ժամանակով 19: 00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ճամփաբաժանին» հայեցակարգի համահեղինակ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Armenia 2020-2041 հիմնադրամի, UWC Դիլիջան միջազգային դպրոցի և  FAST հիմնադրամի կառավարման խորհուրդների անդամ դոկտոր Նուբար Աֆեյանի հետ: Ինչպես միշտ, մենք կբարձրացնենք և կքննարկենք Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագայի պատկերին վերաբերող հարցեր: Շարքը վարում է հայ և բրիտանացի հայտնի լրագրող և գրող Մարկ Գրիգորյանը, ով երկար տարիներ աշխատել է Լոնդոնում BBC-ի համար: 

Քննարկման լեզուն. անգլերեն՝ հայերենի, ռուսերենի և ֆրանսերենի համաժամանակյա թարգմանությամբ: 

Քննարկման օրն ու ժամը. 2021 թ. հունվարի 8-ինԵրևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 15:00 (GMT), Նյու Յորքի ժամանակով՝ 10:00 (EST):  

Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով (խնդրում ենք գրանցվել այստեղ) կամ Ֆեյսբուքի Futures-Studio էջի օգնությամբ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:  

Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեով: