Խոսենք ապագայից․ Ջենգիզ Չանդար
-
Քննարկման օր և ժամ
2021 թ. հուլիսի 8-ին՝
Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4)
Մոսկվայի ժամանակով 18:00-ին (GMT+3)
Լոնդոնի ժամանակով 16:00-ին (BST)
Նյու Յորքի ժամանակով 11:00-ին (EDT)
Հուլիսի 8-ին, Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց թուրք լրագրող, ավագ սյունակագիր և Միջին Արևելքի հարցերով փորձագետ Ջենգիզ Չանդարի հետ: Ինչպես միշտ, մենք կբարձրացնենք և կքննարկենք Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագային վերաբերող հարցեր: Շարքը վարում է լրագրող Մարկ Գրիգորյանը:
Այս բոլոր հարցերը անմիջական կապ ունեն վերջերս մեկնարկած ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնության և նրա 15 նպատակների հետ։
Քննարկման լեզուն՝ անգլերեն՝ ռուսերենի և հայերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Քննարկման օր ու ժամ՝ 2021 թ. հուլիսի 8-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), Մոսկվայի ժամանակով 18:00-ին (GMT+3), Լոնդոնի ժամանակով 16:00-ին (BST), Նյու Յորքի ժամանակով 11:00-ին (EDT):
Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով կամ Ֆեյսբուքի Futures Studio էջի օգնությամբ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:
Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեով: