Ռուբեն Վարդանյանի հանդիպումը Երևանի պետական համալսարանում

  • Քննարկման օր և ժամ

    2021 թ. հունիսի 7-ին

Հունիսի 7-ին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը Երևանի պետական համալսարանում հանդիպում ունեցավ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։  

Հանդիպման ընթացքում նա ներկայացրեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունն ու պատասխանեց ներկաների հարցերին։ Մասնավորապես՝ պարոն Վարդանյանը անդրադարձ կատարեց կրթության, գիտության ոլորտի խնդիրներին և զարգացման հեռանկարներին, նախաձեռնության 15 նպատակների իրականացման հնարավոր ուղիներին, ինչպես նաև Սփյուռքի ներգրավվմանը կրթության ոլորտի բարեփոխման գործում, Արցախի ֆիզիկական անվտանգության և իրավական կարգավիճակի հաստատմանն ուղղված հնարավոր քայլերին։