Արձագանքելով փոփոխություններին․ նոր հորիզոններ կրթության ոլորտում
-
Քննարկման օր և ժամ
նոյեմբերի 3-ին
Երևանի ժամանակով՝ 17:00 (GMT+4)
Մոսկվայի ժամանակով՝ 16:00 (GMT+3)
Լոնդոնի ժամանակով՝ 13:00 (GMT+1)
Նյու Յորքի ժամանակով՝ 9:00 (EDT)
Նոյեմբերի 3-ին` Երևանի ժամանակով 17:00-ին (GMT+4) կանցկացվի «Արձագանքելով փոփոխություններին․ Նոր հորիզոններ կրթության ոլորտում» թեմայով առցանց քննարկում։ Միջոցառումը կսկսվի «Երիտասարդական Ավրորայի» եզրափակիչ դուրս եկած նախագծերի ներկայացմամբ․ UWC դպրոցների եւ քոլեջների երեք թիմեր կներկայացնեն իրենց նախագծերը, որոնցով առաջարկում են մարդասիրական խնդիրների հաղթահարում իրենց համայնքներում։ Դրան կհետեւի «Արձագանքելով փոփոխություններին․ Նոր հորիզոններ կրթության ոլորտում» Aurora Dialogues քննարկումը, որի ընթացքումբանախոսները կներկայացնեն տեսակետներ, թե ինչպես է համավարակը ցնցել կրթական համակարգը, ինչպես է այն խթանել նորարարական մոտեցումները կրթության ոլորտում, կանդրադառնան նաեւ կրթական ռեսուրսների հասանելիության խնդիրներին, ու թե ինչու կրթությունը չի կարող առանձնացվել մարդասիրական շարժումից։ Միջացառման ավարտին կհայտարարվի 2020 թ․ «Երիտասարդական Ավրորայի» հաղթող թիմը։
Քննարկման լեզուն՝ անգլերեն, համաժամանակյա հայերեն և ռուսերեն թարգմանության հնարավորությամբ:
Քննարկման օր եւ ժամ՝ նոյեմբերի 3-ին, Երևանի ժամանակով՝ 17:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 16:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 13:00 (GMT+1), Նյու Յորքի ժամանակով՝ 9:00 (EDT):
Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայերեն համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:
Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։