Քննարկում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Նուբար Աֆեյանի հետ

  • Քննարկման օր և ժամ

    2021 թ. հունիսի 11-ին՝ 

Հունիսի 11-ին Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով կայացավ առցանց հանդիպում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Նուբար Աֆեյանի հետ։ 

Քննարկմանը մասնակցում էին ԵՊԲՀ-ի ուսանողներ, բժիշկներ և առողջապահության ոլորտի փորձագետներ։ 

Վիրտուալ հանդիպման ընթացքում դոկտոր Աֆեյանը ներկայացրեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնությունն իր 15 հիմնական նպատակներով և պատասխանեց մասնակիցների հարցերին։ Մասնավորապես՝  դոկտոր Աֆեյանը շեշտեց, թե ինչպես կարող են երիտասարդ ՀԿ-ները միանալ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությանը և անդրադարձավ Հայաստանի առողջապահության, գիտության և կրթության ոլորտին, Հայաստանի ներդրումային միջավայրին, տնտեսական աճի և նորամուծություններ անելու հնարավորություններին։