Հանդիպում 2020 թ. «Ավրորայի» հերոսների հետ

  • Քննարկման օր և ժամ

    Օգոստոսի 19-ին
    Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4)
    Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3)
    Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (GMT+1)
    Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT)

Բանախոսներ

  • Անժելիկ Նամայկա

    Վերաինտեգրման եւ զարգացման կենտրոնի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության «Սուրբ Դանիել Քոմբոնի» մանկաբուժական կլինիկայի համահիմնադիր

  • Սաքինա Յակուբի

    Աֆղանստանի կրթության ինստիտուտի հիմնադիր եւ գործադիր տնօրեն

  • Սոֆի Բո

    SOS Méditerranée (SOS Միջերկրարական) կազմակերպության համահիմնադիր

  • Իլվադ Էլման

    Սոմալիի «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար

Մոդերատոր

  • Սալբի Ղազարյան

    Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն

Aurora Dialogues առցանց քննարկմանը կանդրադառնան հերոսների անցած ուղուն եւ ծրագրերին՝ ընդլայնելու միջազգային իրազեկությունը խնդիրների եւ դրանց պատճառների վերաբերյալ, որոնց նրանք առնչվում են աշխարհն ավելի լավը դարձնելու ճանապարհին:

Քննարկման լեզուն՝ անգլերեն, համաժամանակյա հայերեն և ռուսերեն թարգմանության հնարավորությամբ:

Քննարկման օր եւ ժամ՝ օգոստոսի 19-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (GMT+1), Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT):

Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայերեն և ռուսերեն համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:

Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։