«Կառուցելով ապագան. «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը»․ հանդիպում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

  • Քննարկման օր և ժամ

    2021 թ.-ի մայիսի 23-ին

Մայիսի 23-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Կառուցելով ապագան. «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը» խորագրով հանդիպում Ռուբեն Վարդանյանի հետ:

Hay’Li Human Development կազմակերպության կողմից նախաձեռնած հանդիպմանը «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց հանրային նախաձեռնությունը իր 15 հիմնական նպատակներով։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԱԿԱԿԱՆԸ» նախաձեռնության առաքելությանն ու նպատակակետին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, Հայաստանի ներդրումային միջավայրին, պետություն և հասարակության միջև կնքված պայմանագրին, կառավարության հետ աշխատանքների ներառականության մեխանիզմներին, ինչպես նաև նախաձեռնության՝ այլ նախագծերի հետ համագործակցության հնարավորություններին։

Հանդիպմանը մասնակցում էին 150 ավելի երիտասարդ ձեռներեցներ, հայրենադարձներ և սփյուռքահայեր։