Նոր իրականություն. համալսարանական ընդունելություններն անորոշության պայմաններում

  • Քննարկման օր և ժամ

    2020թ. ապրիլ 29
    15:00 Երևան (GMT+4)
    14:00 Մոսկվա
    12:00 Լոնդոն (GMT)
    07:00 Նյու Յորք

Բանախոսներ

  • Հարվի Միլլեր

    Կարիերայի և համալսարանական խորհրդատու

  • Պրիյանկա Մահաթ

    Նեպալ, UWC Դիլիջանի 2020-ի շրջանավարտ

Մոդերատոր

  • Պրիյանկա Մահաթ

    UWC Դիլիջանի երկրորդ կուրսի ուսանող, ԱՄՆ Բրաունի համալսարանի ապագա ուսանող:

Հարց ու պատասխան UWC Դիլիջանի դպրոցի կարիերայի և համալսարանական խորհրդատու Հարվի Միլլերի հետ:

Ինչպե՞ս է COVID-19 համավարակը անդրադարձել համալսարաններում ընդունելության ընթացքի վրա: Ի՞նչ է տեղի ունենում համալսարանական առաջարկների և կրթաթոշակների հետ: UWC Դիլիջանի դպրոցի կարիերայի և համալսարանական խորհրդատու Հարվի Միլլերը կպատասխանի համալսարանական ընդունելությունների վերաբերյալ հարցերի:

Վեբինարին նաև կմասնակցեն ներկայացուցիչներ հետևյալ համալսարաններից՝

  • Բրաունի համալսարան
  • Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարան
  • Միդըլբերի քոլեջ
  • Յեյլ — Սինգապուրի ազգային համալսարան քոլեջ

Ծրագիր

  • Համալսարանների արձագանքը COVID-19-ին
  • Ինչ պետք է իմանալ 2020-ին համալսարան ընդունված դիմորդներին
  • COVID-19-ի ազդեցությունը համալսարանների հետագա ընդունելության և կրթաթոշակների հնարավորությունների վրա
  • Համալսարանական խորհրդատվությունը UWC Դիլիջանում

Վեբինարի լեզուն անգլերենն է:

Տևողությունը մեկ ժամ է:

Կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով (խնդրում ենք գրանցվել ստորև) կամ դիտել Facebook-ի ուղիղ հեռարձակումը: