ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ՄԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼ ԱՐԴԱՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Երբ անարդարությունը հասնում է որոշակի մակարդակի, նույնիսկ զինվորներն
ու ոստիկաններն են հրաժարվում ենթարկվել, ինչպես վկայում են Ֆրանսիական, Ռուսական, Չինական, Հնդկա-չինական և այլ հեղափոխությունները... Այն
պահից, երբ պետությունը, դառնալով չափազանց ուժեղ, չափազանց թույլ կամ
չափազանց վատ կառավարվող, դադարում է իր քաղաքացիների մեջ արդար
կառավարվելու հավատ ներշնչել, նրանք իրավունք ունեն փոփոխություն
պահանջելու՝ խաղաղ ճանապարհով, եթե դրա համար կա համապատասխան
գործիքակազմ, կամ ուժի միջոցով։
Ամեն տասը հոգու մեջ կգտնվի մի անմիտ, որն այս տողերից կեզրակացնի, թե ես
հեղափոխություն եմ քարոզում՝ ճիշտ այնպես, ինչպես որոշ մարդիկ պնդում էին,
որ ես խրախուսում էի քաղաքական սպանություններ։ Ուստի արժի կրկնել. «Ես
դեմ եմ բռնությանը։ Եվ հենց այն կանխելու նպատակով է, որ ուսումնասիրում
եմ այն պայմանները, որոնցում սովորաբար հասունանում է բռնությունը»։
Պիեռ Էլիոթ Թրյուդո